Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞րն է Ռուսաստանի իրական օրակարգը Սիրիայում

Ո՞րն է Ռուսաստանի իրական օրակարգը Սիրիայում
21.02.2016 | 18:14

Երբ Ռուսաստանը 2015-ի սեպտեմբերին զորքեր ուղարկեց Սիրիա, ակնհայտ նպատակը նախագահ Բաշար Ասադի ռեժիմին աջակցելն էր ընդդեմ հակադիր ուժերի՝ ներառյալ ԴԱԻՇ-ի։ Արագորեն ակնհայտ դարձավ, որ շատ ավելի բարդ ռազմավարություն է խաղի հիմքում։ Աշխարհն անհամբերությամբ սպասում է՝ տեսնելու, թե Թուրքիան զորքեր կուղարկի՞ Սիրիա։ Stratfor վերլուծական ընկերության՝ գլոբալ վերլուծության հարցերով փոխնախագահ Ռևա Բհալլան պարզաբանում է Սիրիայում ծավալվող աշխարհաքաղաքական դինամիկան TRT World-ի եթերում։ Բհալլան մանրամասնում է Ռուսաստանի հաշվարկված ռազմավարության նրբությունները։ Հարցին՝ կտեսնե՞նք օտարերկրյա ցամաքային զորքեր Սիրիայում, փորձագետը պատասխանել է, որ իր կարծիքով՝ այս տարի անխուսափելիորեն թուրքական զորքեր կմտնեն Սիրիայի հյուսիս։ Դա իրական խնդիր է Թուրքիայի համար: Երբ Թուրքիան տեսնի հյուսիսային Սիրիայում քրդական տարածքների ընդլայնում իր սահմանին, չի հաշտվի։ Նրա խոսքով՝ Թուրքիան կարող է առաջ շարժվել արդարացմամբ, թե ուզում է մաքրել տարածքները ԴԱԻՇ-ից։ Սակայն նա նշել է, որ ցամաքային գործողության կողմնակիցներն ակնկալում են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությունը, իսկ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ փոխըմբռնման անհրաժեշտություն ունի լայնածավալ գործողության հարցում՝ հաստատելու անվտանգության գոտի, որը պնդում է Թուրքիան։ Փորձագետը նշել է, որ Ռուսաստանի խաղը չափազանց բարդ է։ Ռուսաստանը լավ գիտի, թե որքան զգայուն է Թուրքիան քրդական հարցում։ Երբ անցած շաբաթ Մոսկվան Սիրիական Քրդստանի ներկայացուցչություն բացեց, և հրավիրեցին Դոնբասի ներկայացուցիչների, մեսիջ ուղարկեց Թուրքիային Անկարայի սպառնալիքի տակ գտնվող քուրդ զինյալների աջակցության անսահմանափակ լինելու վերաբերյալ։ Ռուսաստանը գիտի, որ Թուրքիային մի կողմ է մղում, և Թուրքիան ԱՄՆ-ին ասելու է, որ դա ազգային հարց է և պետք է ինքն առաջ շարժվի, իսկ ԱՄՆ-ն իր հերթին հայտնելու է երրորդ համաշխարհային պատերազմ թույլ չտալու ցանկություն: Ստացվում է, որ ԱՄՆ-ը երկխոսության է դուրս գալու Ռուսաստանի հետ, որ Ռուսաստանի ցանկությունն է։ Սիրիան ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար, սակայն Ռուսաստանը ցանկանում է տեսնել, թե որքան է պատրաստվում օգնել ԱՄՆ-ը ՈՒկրաինային, և բանակցել ԱՄՆ-ի հետ ՈՒկրաինայի հարցերի շուրջ՝ Սիրիան օգտագործելով որպես զենք։

Դիտվել է՝ 1244

Մեկնաբանություններ